Spiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանը
Աշխարհ
«Der Spiegel» ամսագրի փոխանցմամբ՝ Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի շենքում տեղադրվել է «Նարնջագույն ժանտախտ» անվանումով քանդակ, որը պատկերում է ԱՄՆ մերկ նախագահ Դոնալդ Թրամփին։
Արձանը պատկերում է Թրամփին՝ տղամարդու ուսերին նստած գոլֆի մականը ձեռքին։ Ամսագիրը նշում է, որ 23 կարատանոց ոսկեզօծ քանդակը մոտավորապես 2.5 մետր բարձրություն ունի։
Der Spiegel-ը շեշտել է, որ նկարիչ Յենս Գալշյոտը հրավիրվել է Դանիայի ձախ կուսակցության պատգամավոր Պեր Կլաուզենի կողմից։ Նա բազմիցս Թրամփին անվանել է կլիմայական ճգնաժամի հիմնական պատճառը։ «Եթե մեկը այդքան զգայուն է և չի կարող ընդունել, որ այս քանդակը ցուցադրվում է Եվրախորհրդարանում, ապա նա տեղ չունի համաշխարհային ասպարեզում», - հայտարարել է Կլաուզենը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը