Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը
Աշխարհ
Լիտվայի ՆԳՆ-ն մտադիր է բանակային ստորաբաժանումներ ներգրավել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանը պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Լիտվայի ներքին գործերի նախարար Մարտինաս Կատելինասը։
«Ես դիմել եմ պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասին՝ զինված ուժերին սահմանապահներին աջակցելու և Կալինինգրադի մարզի հետ սահմանը պահպանելու աշխատանքներում ներգրավելու խնդրանքով», – Facebook-ի իր էջում գրել է Կատելինասը։
Նախարարը շեշտել է, որ Լիտվա-Ռուսաստան սահմանին իրավիճակը հանգիստ է, իսկ բանակի ներգրավումը կանխարգելիչ միջոցառում է։
ՆԳ նախարարի խոսքով՝ նման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված ընդհանուր իրավիճակը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը