Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել «Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ» 

«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

Սյունիքի մարզկենտրոն Կապանը վերջին շրջանում սկսել է փոխել իր ժողովրդագրական պատկերը: Քաղաքի փողոցներում, առեւտրի կետերում եւ աշխատավայրերում հաճախ կարելի է հանդիպել օտարերկրացիների, Միջին Ասիայից, Հեռավոր Արեւելքից ներգաղթած քաղաքացիների:

Իհարկե, միգրանտների ներհոսքն օբյեկտիվ պատճառներ ունի: Այստեղ է Կապանի լեռնահարստացման կոմբինատը, Սյունիքում ընթանում են լայնածավալ շինարարական եւ ենթակառուցվածքային ծրագրեր, ռազմավարական նշանակության խոշոր օբյեկտների՝ Հյուսիս-Հարավ մայրուղու նոր հատվածների, կամուրջների, Քաջարան-Ագարակ ճանապարհի եւ Քաջարանի 7.2 կիլոմետրանոց մեգաթունելի շինարարական աշխատանքներն են ընթանում, որտեղ տեղական աշխատուժի փոխարեն մասսայականորեն ներգրավվում են հարյուրավոր օտարերկրացիներ՝ Միջին Ասիայից ժամանած թուրքմեններ ու ուզբեկներ, հնդիկներ եւ իրանցիներ։ Նպաստում է նաեւ այն, որ ուզբեկների, թուրքմենների համար ավանդական ուղղություն համարվող Թուրքիան վերջին տարիներին խստացրել է վիզային ռեժիմն ու կեցության կանոնները: Սա ստիպել է տնտեսական միգրանտներին փնտրել նոր շուկաներ: Հայաստանը, որն ապահովում է համեմատաբար հեշտ ձեւակերպվող աշխատանքի թույլտվություններ եւ կայուն վարձատրություն, դարձել է հարմար այլընտրանք:

Բայց Սյունիքում՝ հատկապես Կապանում ու Քաջարանում, այս միգրացիոն շարժը տագնապ է առաջացնում: Ահազանգում են, որ Կապանի փողոցներում, խանութներում ու շինհրապարակներում վերջին շրջանում աչքի են զարնում թուրքմենները։ Ոչ թե զբոսաշրջիկներ, այլ՝ խմբերով տղամարդիկ, որոնք կազմակերպված ձեւով են գալիս այստեղ:

«Առաջինները, որոնք որ եկել են, մինչ Հայաստան գալը աշխատել են Ադրբեջանում: Հիմա հազարից անցնում է նրանց թիվը: Հնդիկ, պարսիկ էլ կան, բայց չնչին տոկոսն են կազմում»,- գրում է Կապանի բնակիչ Գոռ Ստեփանյանը: Ըստ նրա՝ վերջին երկու տարիներին Կապան, Քաջարան շատ միգրանտներ են եկել, ու թուրքմենները նրանց թվում գերակշռում են: Նույնիսկ թիվ է նշում՝ մոտ 1500 մարդ: Թուրքմենները ե՛ւ արտաքինով են տարբերվում, ե՛ւ լեզվով, ե՛ւ «այն մարդկանցով, ովքեր նրանց բերում են»:

«Նրանց անձնագրերում կան Ադրբեջանի մուտքի եւ ելքի կնիքներ։ Քանի՞սն է անցել Ադրբեջանի հատուկ ծառայություններով, աստված գիտի։ Օր-օրի քաղաքները լցվում են թուրքմեն միգրանտներով։ Այսօր արդեն նրանք բերում են նաեւ իրենց կանանց եւ երեխաներին: Կապանի եւ Քաջարանի խոշորագույն շինարարական հիմնարկներում աշխատողների զգալի մասը թուրքմեններ են, որոնք արդեն Կապանում եւ Քաջարանում իրենց լավ են զգում... Օրվա ցերեկային ժամերին Կապանի բանուկ մասերը, ինչպես վերջերս ասաց ծանոթներիցս մեկը, 80-ականների Բաքուն են հիշեցնում: Վստահ եմ՝ սա Սյունիքի թրքացման ծրագրի մաս է»,- իր ՖԲ էջի միջոցով զգուշացնում է Գոռ Ստեփանյանը, իսկ մեզ ասում է, որ քաղաքում իրեն գործ չեն տալիս, քանի որ նա, որպես ընդդիմադիր տրամադրություններ ունեցող կապանցի, տեղի իշխանության «սեւ ցուցակում» է հայտնվել: Կապանում, Քաջարանում թափուր աշխատատեղեր կան, թուրքմեններն էլ գալիս են ու ոչ միայն թուրքմենները, չի՞ կարող դա ինքնաբուխ լինել՝ հարցնում ենք նրան: «Իսկ ինչո՞ւ, ասենք, Շիրակից չեն գալիս, Գեղարքունիքից, որտեղ աշխատանք չկա»,- հակադարձում է Գոռ Ստեփանյանը:

Փորձում ենք այլ կապանցիների հետ զրուցել։ «Այստեղ լիքն են թուրքմենները, ուզբեկները, տաջիկները, սեւամորթները: Թուրքմեններն ու տաջիկները նման են իրար»,- ասում է Կապանի բնակիչներից մեկը: Մյուսն էլ հավելում է. «Էդ թեման վաղուց կա: Ասում են՝ իբր դրանք Իրանի ազերիներից են, ոչ թե թուրքմեն, բայց որքանով է ճիշտ, որքանով՝ սուտ, չգիտենք»:

Ովքե՞ր են իրականում այդ մարդիկ, ո՞վ է ստուգել նրանց անցյալը, եւ արդյո՞ք սա ընդամենը աշխատուժի շարժ է։ Մենք փորձեցինք տեղեկություններ ստանալ ՆԳ նախարարությունից, մասնավորապես, թե ինչպիսի ներհոսք ունենք Թուրքմենիայից: Մեզ հորդորեցին դիմել գրավոր:

Սյունիքն անվտանգային առումով Հայաստանի ամենախոցելի մարզն է: Դրա սահմաններին կանգնած է թշնամին, ներսում օրեցօր ավելանում է թուրքական արմատներով, ադրբեջանական անցյալով կամ անհայտ կենսագրությամբ հազարավոր տղամարդկանց ներկայությունը, եւ չկա երաշխիք, որ աշխատանքային միգրանտի անվան տակ Կապանի ու Քաջարանի ռազմավարական օբյեկտներում, որտեղով վաղը պիտի անցնի մեր բանակի ու զենքի մատակարարումը, չեն հայտնվի Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված գործակալներ։
Շաքիի միջադեպը՝ ադրբեջանցի Նասիմովի ներխուժումն ու ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանի անակնկալ հեռացումը ջրի երես հանեցին անվտանգության համակարգի ճգնաժամը։ Թշնամու զինվորը կարողանում է անարգել անցնել սահմանը, հասնել խոր թիկունք: Հետեւապես՝ սահմանը բաց է, անվերահսկելի, եւ ով ցանկանա, ոտքով, ավտոմեքենայով կամ օդային ճանապարհով կարող է ազատ մուտք գործել երկիր: Հասկանալի է, որ մեկ պաշտոնյայի պաշտոնանկությունը մեզ չի փրկի, եւ արդյո՞ք միայն Սյունիքում է այս իրավիճակը:

Կապվեցինք Գեղարքունիքի սահմանապահ վարչական շրջանների ղեկավարների հետ: Կութն այն գյուղն է, որտեղ ադրբեջանական դիրքերը բառացիորեն կախված են բնակիչների տների ու դպրոցի գլխին, եւ անգամ անասուն արածեցնելն անվտանգ չէ: Մարդը կարո՞ղ է քայլելով գալ, սահմանն անցնել, մտնել ձեր գյուղ՝ հարցնում ենք Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանին: «Ոչինչ չի բացառվում, բայց ես չեմ ասում, որ նման բան կլինի: Նախ՝ մենք ունենք դիրքապահներ, որոնք կանգնած են իրենց տեղում: Բացի դա, ունենք գյուղացիներ, որոնք կտեսնեն, հովիվներ ունենք, որոնք կտեսնեն, նման բան էս 5 տարվա մեջ չի արձանագրվել»: Անգեղակոթի գյուղապետն ասում էր՝ շուն պահեք, որ անվտանգ լինեք, Դուք ի՞նչ խորհուրդ կտաք ձեր բնակիչներին՝ ավելի պաշտպանված լինելու համար: «Դա թողեք մնա մեր բնակավայրի ներսում»,- եղավ պատասխանը:

Նորաբակի վարչական ղեկավարն էլ՝ Վազգեն Ասատուրյանը, չբացառեց, որ թշնամու զինվորը կարող է գալ Հայաստան: «Բայց էս կողմը եկող չկա»,- ասաց նա: Իսկ տեսականորեն հնարավո՞ր է: «Մինչեւ հիմա չի եղել, մեզ մոտ ոչ ոք չի երեւացել: Բայց որ մտքիս դնեմ, ես կարամ գնամ Ադրբեջան: Բայց մտնել հնարավոր չէ, ստեղ վերեւը կամերաներ են, ամեն տեղից նայում են, մուկն էլ որ մտնի, կերեւա»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել «Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՈւկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին «Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ)Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Չինաստանը ուղեծիր է դուրս բերել ցածր ուղեծրային ինտերնետային արբանյակների խումբՀնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայումՎարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) Կիևի բնակիչների մեկ երրորդը ցանկանում է լքել քաղաքը ձմռանը, բայց չի կարողանում միջոցների բացակայության պատճառովՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Չիլիական աստղադիտակը հայտնաբերել է նախկինում անտեսանելի 52 գալակտիկաՌուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Կինը 40 տարի իր պահարանում նկար է պահել և պարզել, որ այն կարող է արժենալ 3 միլիոն դոլարՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
Ամենադիտված