Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով
Արտաքին Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան նախատեսվող այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ հստակ ժամկետներ չկան»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Բիշքեկում հանդիպել էր Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո Պուտինը հայտնել էր, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը