Իրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ Իրանը և Օմանը մտադիր են շուտով միջազգային մարմնին տեղեկացնել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ միջանցքների վերաբերյալ երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրի մասին։
«Իրավասու միջազգային մարմինը շուտով կտեղեկացվի Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների վերաբերյալ համաձայնագրի մասին», – ասել է Բաղային՝ ըստ IRNA-ի։
«Թեհրանի և Մուսկատի միջև խորհրդակցությունները հաջողությամբ են պսակվել, և կողմերը համաձայնության են եկել անվտանգ միջանցքների աշխարհագրական կոորդինատների վերաբերյալ», – հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը