Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան
Թուրքիա
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակիորեն փլուզվել է վեցհարկանի բնակելի շենք։ Ըստ TRT հեռուստաալիքի՝ հնարավոր է, որ փլատակներում մարդիկ են մնացել։
Հեռուստաալիքը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան՝ Մալթեփե թաղամասում. անհայտ պատճառներով փլուզվել է շենքի երկու հարկ։
Դեպքի վայր են անհապաղ ուղարկվել փրկարարական խմբեր և շտապօգնության բրիգադներ։ Այս պահին զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը