Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջները
Հասարակություն
Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն Հայաստան էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պահանջները։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Կառավարության պարզաբանմամբ՝ լրացուցիչ պահանջները գործում են 2024 թվականի նոյեմբերից և ներդրվել էին միգրացիոն հոսքերը վերահսկելու ու անօրինական միգրացիայի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով։
Միաժամանակ, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հիմնավորմամբ՝ գործող սահմանափակումները կարող են խոչընդոտել կառավարության կողմից սահմանված վիզային արտոնությունների լիարժեք կիրառմանը։
Նոր որոշմամբ նախատեսվում է վերացնել նշված երկրների քաղաքացիների համար էլեկտրոնային վիզա ստանալու գործընթացում գործող լրացուցիչ պահանջները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը