Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»
Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե Հայաստանի համար ամենավատը կարող է լինել «նոր Ուկրաինա» դառնալը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը նման սպառնալիքի առաջ արդեն կանգնել է, մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերին, երբ, նրա գնահատմամբ, ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները։
«Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը նման սպառնալիքի առաջ կհայտնվի։ Հայաստանը արդեն նման սպառնալիքի առաջ գտնվել է»,– ասել է Փաշինյանը։
Նա նաև հարց է բարձրացրել, թե ինչ նպատակով են Մեդվեդևը և ռուսաստանցի այլ պաշտոնյաներ նման հայտարարություններ անում։ Փաշինյանի խոսքով՝ այդպիսի հայտարարությունները «ոչ լավ ժանր» են, և նույն տրամաբանությամբ կարելի է տարբեր երկրների վերաբերյալ նմանատիպ ձևակերպումներ օգտագործել։
«Հայաստանը՝ Հայաստանն է, և Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի։ Հայաստանը ավելի ու ավելի է վերածվելու Հայաստանի Հանրապետության, ավելի ու ավելի՝ ինքնիշխան պետության»,– հայտարարել է վարչապետը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը