NBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար Իրանում
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար պատրաստել են Իրանում լայնածավալ ռազմական գործողությունների նոր տարբերակներ: NBC News-ի աղբյուրներին հղում անելով՝ նախագահը և նրա ազգային անվտանգության թիմը քննարկել են նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից առաջ առաջիկա շաբաթներին ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփի ազգային անվտանգության թիմի անդամները անցյալ շաբաթ Քեմփ Դեյվիդում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԱՄՆ ռազմավարությունը Իրանի և Եմենի հուսիթների նկատմամբ: Հանդիպումից հետո ԱՄՆ զինված ուժերը պատրաստել են Իրանում գործողությունների նոր տարբերակներ: Աղբյուրները նշել են, որ դեռևս որոշումներ չեն կայացվել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը