Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համար
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ կարևոր է անհապաղ քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում իրավիճակը կարգավորելու և Հորմուզի նեղուցում նավագնացության լիարժեք վերականգնումը ապահովելու համար։
«Կարևոր է անհապաղ քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում իրավիճակը կարգավորելու և Հորմուզի նեղուցում նավագնացության լիարժեք վերականգնումը ապահովելու համար», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության սրման պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գործնականում դադարեցվել է։ Սա նավթի, նավթամթերքի և հեղուկ բնական գազի համաշխարհային շուկաներ մատակարարման հիմնական ուղի է։ Արդյունքում, վառելիքի գները բարձրացել են երկրների մեծ մասում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը