Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը
Աշխարհ
ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը։
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչների համատեղ նամակը նախաձեռնել են սենատորներ Գարի Փիթերսը և Ադամ Շիֆը, ինչպես նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնեն։ Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Նամակում անդրադարձ է կատարվում Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների խնդրին, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ներկայությանը։
Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ վարչակազմին Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն էական քայլեր չի ձեռնարկել նշված խնդիրների լուծման ուղղությամբ։
Նամակում նաև նշվում է, որ ԱՄՆ վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կիրառման սահմանափակումների չեղարկումը չի հանգեցրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակմանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը