Ռուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունը՝ Եգեյան ծովում նրանց տարաձայնությունների պատճառով, և խոստանում է, որ Միացյալ Նահանգները երբեք դա թույլ չի տա: ԱՄՆ պետքարտուղարը այս մասին հայտարարել է հունական «Կաթիմերինի» թերթին տված հարցազրույցում։
Ռուբիոյին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն կպարտավորվի միջամտել Հունաստանի և Թուրքիայի միջև Եգեյան ծովում կամ Կիպրոսում լարվածության դեպքում, և արդյոք դա կկանխի կտրուկ վատթարացումը:
«Ես անհավանական եմ համարում, որ նման բան կարող է տեղի ունենալ», - պատասխանել է Ռուբիոն: «Սրանք երկու դաշնակիցներ են և երկու ՆԱՏՕ-ի գործընկերներ, ուստի դա պարզապես չի կարող տեղի ունենալ»։
«Դա լավ չէր լինի ոչ մեկի համար», - շարունակել է պետքարտուղարը: «Դա լավ չէր լինի ո՛չ Թուրքիայի, ո՛չ Հունաստանի համար, բայց դա լավ չէր լինի նաև Միացյալ Նահանգների համար: Այնպես որ, փոխարենը նույնիսկ մտածելու դրա մասին, ես պարզապես կասեի, որ դա անհավանական է, մի բան, որը մենք երբեք թույլ չենք տա, և ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա»,-ասել է նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը