«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Արտաքին Քաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, քարտուղար Արթուր Խաչատրյանը և պատգամավոր Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց դիտարկումները՝ անդրադառնալով խոսքի ազատությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։
Պատգամավորները մտահոգություն են հայտնել, իրենց գնահատմամբ, քրեական հետապնդումների և ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շուրջ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը