Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Աշխարհ
Հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկու մարմինը տեղափոխել են դեպի ուկրաինական սահման, հայտնում է Shot թելեգրամյան ալիքը։ Նրա տվյալներով՝ դագաղը նախատեսվում է Ուկրաինա հասցնել տարանցիկ՝ Եվրամիության երկրների տարածքով։
Ինչպես պնդում է ալիքը, երթուղու վերջնական կետը պետք է լինի Վիննիցան, որտեղ Կաշպիրովսկին ծնվել է և երկար տարիներ աշխատել։ Ընդ որում, հուղարկավորման ճշգրիտ վայրն ընտանիքը մտադիր է գաղտնի պահել։
Կաշպիրովսկին մահացել է հոկտեմբերի 3-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում՝ 87 տարեկան հասակում։ Ըստ նրա գրասենյակի տնօրեն Սերգեյ Ռուդիխի՝ հոսպիտալացումից քիչ առաջ հոգեթերապևտի ճնշումը կտրուկ ընկել էր, ինչից հետո սիրտը կանգ է առել։
Կաշպիրովսկին լայն ճանաչում է ստացել 1980-ականների վերջում՝ հոգեթերապիայի հեռուստատեսային սեանսների շնորհիվ, որոնք հեռարձակվում էին ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ և հավաքում բազմամիլիոնանոց լսարան։ Հետագայում նա շարունակել է հանրային գործունեությունը և սեանսներ անցկացրել արդեն համացանցի միջոցով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտանիքը որոշել է Կաշպիրովսկու հուղարկավորման վայրը չբացահայտել նույնիսկ ընկերներին ու գործընկերներին։ Ըստ նրա գրասենյակի տնօրենի՝ այդ որոշումը համապատասխանում էր հենց հոգեթերապևտի կամքին։
Հաղորդվել էր նաև, որ Կաշպիրովսկին ցանկանում էր, որպեսզի դիակիզումից հետո իր աճյունափոշու մի մասը հուղարկավորվի մոր կողքին՝ Վիննիցայում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը