ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովն ուժեղացրել է Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը՝ պահանջելով ամբողջական տեղեկատվություն Սիբիրում ժանտախտի դեպքի վերաբերյալ, ինչպես նաև սատարելով թափանցիկության վերաբերյալ ԱՄՆ-ի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչերին։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
«Շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին՝ հնարավորինս շուտ տեղեկատվություն տրամադրել ժանտախտի վերաբերյալ։ Մենք չունենք բավարար տվյալներ՝ գնահատելու համաճարակաբանական իրավիճակն ու այլ երկրների համար առկա ռիսկերը, կամ անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ռիսկերի առթիվ»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի առողջապահության հարցերով խոսնակ Եվա Հռնչիրովան։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը