Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ արդյունավետ քննարկումներ են ընթանում, և Վաշինգտոնը մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա։
«Ցանկանում եմ բոլորին հստակ հասկացնել, որ թեև Իրանը գտնվում է շատ վատ վիճակում՝ թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական առումով, և թեև շրջափակումը կշարունակի գործել ամբողջ ծավալով, մենք ոչ մի դեպքում չենք հարձակվի Իրանի վրա՝ մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները»,- գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումները ռեկորդային ծավալների են հասել։ Նրա խոսքով՝ միայն անցած գիշեր նեղուցով փոխադրվել է 22 միլիոն բարել նավթ, ընդ որում՝ ոչ մի բարել չի եկել Իրանից և չի ուղարկվել Իրան
«Իրանը միջուկային զենք չի ունենա»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը