Firebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումները
Աշխարհ
Firebird AI-ի գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը և չունեն որևէ փաստական հիմնավորում, նշված է Firebird AI-ի հաղորդակցության թիմի կողմից տարածված հաղորդագրության մեջ։
«Firebird AI-ը տեխնոլոգիական ընկերություն է, որը կառուցում և շահագործում է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ։ Ընկերությանը տրամադրված ԱՄՆ արտահանման լիցենզիան սահմանափակում է այդ հաշվարկային հզորությունների օգտագործումը բացառապես քաղաքացիական նպատակներով։
Նման պնդումները վկայում են արհեստական բանականության հաշվարկային ենթակառուցվածքների աշխատանքի սկզբունքների սխալ ընկալման մասին։ Այս ծառայությունների աշխարհագրական տեղակայությունն ինքնին չի որոշում դրանց օգտագործման բնույթը կամ նպատակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել էր, թե Հայաստանի Հրազդան քաղաքում գտնվող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը