Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ 

Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին

Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը այն ծրագրին, որն ընկերություններին թույլ է տալիս H-1B վիզաներով օտարերկրյա աշխատողների համար գրին քարտեր ձևակերպել, հաղորդում է Associated Press-ը։

Վարչակազմում տեխնոլոգիական հսկային մեղադրել են համակարգը չարաշահելու մեջ։

Որոշման մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ըստ նրա՝ ընկերությունները նախ պետք է Աշխատանքի նախարարությանը ապացուցեն, որ չեն կարողացել ամերիկացի աշխատողներ գտնել կոնկրետ թափուր հաստիքների համար, նախքան օտարերկրյա մասնագետի համար գրին քարտ ստանալուն հասնելը։

«Ցավոք, ԱՄՆ-ում ոչ մի ընկերություն այս համակարգից ավելի շատ չի օգտվել, քան Microsoft-ը»,- հայտարարել է Վենսը Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցում։

Նա պնդում է, որ անցյալ տարի Microsoft-ը կրճատել է 6 հազար ամերիկացի աշխատակցի՝ միաժամանակ ստանալով 6300 H-1B վիզա և գրեթե 3 հազար գրին քարտ օտարերկրյա աշխատողների համար։

«Եթե հաշվենք, ապա ստացվում է, որ Microsoft-ի կողմից աշխատանքից ազատված յուրաքանչյուր ամերիկացի աշխատողի դիմաց ընկերությունը նրան փոխարինել է մեկուկես օտարերկրյա վարձու աշխատողով»,- ասել է Վենսը։

Նա նաև H-1B վիզաներով աշխատողներին անվանել է «փաստացի օտարերկրյա վարձու ծառաներ»՝ դա բացատրելով նրանով, որ աշխատանքի կորուստը կարող է հանգեցնել ԱՄՆ-ից հեռանալու անհրաժեշտության։ Վենսը հայտարարել է նաև, որ նման աշխատակիցները համանման պաշտոններում զբաղված ամերիկացիներից ավելի քիչ են վարձատրվում։

Microsoft-ը, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Սիեթլի մոտակայքում գտնվող Ռեդմոնդում, առայժմ չի մեկնաբանել վարչակազմի որոշումը։

H-1B ծրագիրը նախատեսված է ԱՄՆ-ում որակավորված մասնագետներ ներգրավելու համար այն պաշտոններում, որոնց համար ընկերություններին դժվար է աշխատողներ գտնել երկրի ներսում։ Տեխնոլոգիական ընկերությունները մնում են ծրագրի ամենախոշոր օգտվողները, ընդ որում տրված վիզաների գրեթե երեք քառորդը ստանում են Հնդկաստանից եկած մասնագետները։

Microsoft-ի նկատմամբ այս որոշումը դարձել է Թրամփի վարչակազմի ավելի լայն արշավի մի մասը՝ ուղղված օտարերկրյա աշխատողների և ուսանողների համար նախատեսված առանձին ծրագրերի դեմ։ Վենսը միաժամանակ քննադատել է համալսարանների կողմից J-1 վիզաների օգտագործումը օտարերկրյա ուսանողների համար և կոչ է արել հետաքննել հնարավոր խախտումները ինը ուսումնական հաստատություններում, դրանց թվում՝ Հարվարդում, Յեյլում, Սթենֆորդում, Բրաունում, Պիտսբուրգի համալսարանում, Դևիսում Կալիֆոռնիայի համալսարանում, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, Արիզոնայի նահանգային համալսարանում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։

Նախօրեին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն առաջարկել էր 70 հազար դոլարի չափով վճար սահմանել Optional Practical Training ծրագրին մասնակցող օտարերկրյա ուսանողների համար. ծրագիր նրանց թույլ է տալիս ուսման ընթացքում կամ դրանից հետո իրենց մասնագիտությամբ աշխատել ԱՄՆ-ում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան
Ամենադիտված