Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորությունները
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված մարզային ֆորումին։
Միջոցառումն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում։
Ֆորումի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի, իրավունքների պաշտպանության, հաղորդակցության մատչելիության և համայնքային կյանքում ակտիվ մասնակցության ապահովման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական լուծումների միջոցով առկա խոչընդոտների հաղթահարմանը, տեղեկատվության և ծառայությունների հասանելիության ընդլայնմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, ներառական միջավայրի ձևավորումը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց լիարժեք մասնակցության ապահովումը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը