Խոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Կոտայքի մարզում՝ Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Lexus» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները. փոխանցում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մեկին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Աբովյանի շտապօգնության բժիշկները։ Բուժօգնություն ստանալուց հետո նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։
Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի պարեկները և Քննչական կոմիտեի աշխատակիցները։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարությամբ մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը