Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը
Աշխարհ
Anthropic ընկերությունը թարմացրել է իր արհեստական բանականության՝ Claude-ի օգտագործման կանոնները։ Նոյեմբերի 12-ից օգտատերերին կարգելվի պարբերաբար վիրավորել նեյրոցանցին և դրա նկատմամբ դիտավորյալ դաժան վերաբերմունք դրսևորել։
Սակայն մեկ հայհոյանքի համար օգտատերերին չեն արգելափակի։ Սահմանափակումները վերաբերում են ծայրահեղ դեպքերին, երբ մարդը դիտավորյալ և բազմիցս վիրավորում է արհեստական բանականությանը՝ առանց որևէ նպատակի։
Սովորական քննադատությունը, սխալ պատասխանների պատճառով դժգոհությունն ու արհեստական բանականության հնարավորությունների փորձարկումը չեն արգելվի։
Միևնույն ժամանակ, Claude-ն արդեն կարող է ինքնուրույն դադարեցնել խոսակցությունը հատկապես ագրեսիվ օգտատերերի հետ։ Ընկերության մոտեցման համաձայն՝ սա կմնա խախտումների դեմ պայքարի հիմնական միջոցը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը