NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը ուսումնասիրում են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման տարբերակները՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ակտիվ մարտական գործողություններին վերադառնալու հեռանկարների վերաբերյալ երկիմաստ հայտարարություններին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյաներին։
Թերթի տվյալներով՝ Մերձավոր Արևելք շուտով կտեղակայվեն երեք ավիակիրներ։ Պենտագոնը նաև մշակում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստների, ինչպես նաև այլ ռազմական և էներգետիկ օբյեկտների վրա հարվածելու ծրագրեր։
Վերջին ամիսներին Պենտագոնը և Թրամփի ազգային անվտանգության թիմը ամերիկացի առաջնորդին ներկայացրել են Իրանի կամ եմենյան ապստամբական «Անսար Ալլահ» շարժման դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հինգ առաջարկ։ ԱՄՆ նախագահը մերժել է դրանք բոլորը, հաղորդում է թերթը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը