Եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից է
Հայաստան
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ հաստատվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեությանն առնչվող քննիչ հանձնաժողովի կազմը։
Հանձնաժողովը կուսումնասիրի Եկեղեցում առաջացած ճգնաժամի, ինչպես նաև հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Եկեղեցու առաքելության իրականացման հետ կապված խնդիրները։
Հանձնաժողովը կղեկավարի ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Անդամներն են Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։
Հանձնաժողովի բոլոր անդամները ՔՊ խմբակցության պատգամավորներ են։ Ըստ հրապարակման՝ ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են մասնակցել դրա աշխատանքներին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը