Հայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները
Արտաքին Քաղաքական
Հոկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Լիսե Նուրդգարդին, որը հանձնել է հավատարմագրերի պատճենները։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր գործունեության ընթացքում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ու բարձր մակարդակի շփումների ընդլայնմանը։ Նրանք կարևորել են երկկողմ գործընկերության խորացումը, ինչպես նաև համագործակցությունը Հայաստան–Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափում։
Վահան Կոստանյանը բարձր է գնահատել COP17-ի՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստման շրջանակում Նորվեգիայի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը