Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել
Հասարակություն
Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների պաշտպանության խորհուրդը սահմանել է գործարար, քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ։ Այս մասին հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը, հայտնում է News.am-ը։
Մրցանակը նվիրված է Հայաստանի անկախության 35-ամյակին։ Տոնոյանի խոսքով՝ այն առանձնանալու է թե՛ ընդգրկվող երկրների աշխարհագրությամբ, թե՛ անվանակարգերի թվով։ Մրցույթին մասնակցելու հրավեր կստանան Հայաստանից և արտերկրից կազմակերպություններ ու գործիչներ։
Նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝ «Իրավունքի պաշտպան», «Ազատության պաշտպան», որը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչներին, «Հայկական աշխարհի միասնություն», «Սոցիալական ազդեցություն» և «Հումանիզմ»։
Սահմանվել է նաև «Ռոզա Ծառուկյան» հատուկ անվանակարգը՝ Գագիկ Ծառուկյանի մոր անունով։
Մրցանակի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները կներկայացվեն հաջորդ շաբաթ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը