ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը
Արտաքին Քաղաքական
Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովի արդյունքներով՝ ԱՊՀ երկրների առաջնորդներն ընդունել են Համագործակցության 35-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն, որում առանցքային տեղ է հատկացվել ընդհանուր պատմական հիշողության պահպանմանը։
Հայտարարության մեջ ընդգծվում է պատմական կարևոր իրադարձությունների խեղաթյուրումն ու վերանայումը կանխելու անհրաժեշտությունը, հատկապես՝ Հայրենական մեծ պատերազմի հետ կապված իրադարձությունների համատեքստում։
Երկրների ղեկավարները նաև նշել են արտադրական համագործակցության կապերի ընդլայնման, ինչպես նաև գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համատեղ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի կարևորությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը