Պուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգը
Աշխարհ
Ռուսաստանը մշակում է Կասպից ծովի ուսումնասիրության ծրագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կասպից ծովի բնապահպանական գագաթնաժողովի ընթացքում՝ կոչ անելով տարածաշրջանի երկրներին համագործակցել ծովի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ։
Պուտինի խոսքով՝ Կասպից ծովի մակարդակի նվազումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի ներդրումային գրավչության վրա, հանգեցնում աշխատատեղերի կրճատման և վատթարացնում մերձկասպյան շրջանների բնակչության կյանքի որակը։
Նրա ներկայացմամբ՝ միայն Ռուսաստանի տարածքում ծովի ծանծաղեցման հետևանքով ընդգրկված տարածքը կազմել է շուրջ 20 հազար քառակուսի կիլոմետր։
Պուտինը նշել է, որ Կասպից ծովը մեծ նշանակություն ունի բոլոր մերձկասպյան երկրների համար՝ այն բնութագրելով որպես եվրասիական քաղաքակրթության ձևավորման կարևոր կենտրոններից մեկը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի