Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Հասարակություն
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցություն ցուցաբերել Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին։
Դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հիացմունք է հայտնել Անի Ավետիսյանի պահվածքով՝ ընդգծելով, որ նա արժանի հակահարված է տվել անկոչ հյուրին։
Կարապետյանի խոսքով՝ իրենք Ավետիսյանների ընտանիքին կաջակցեն «իրենց ձևով»։ Նա նաև նշել է, որ եթե հայկական կողմն այս պահին կոշտ միջոցներ չձեռնարկի, ադրբեջանցու՝ Հայաստանի տարածք ներթափանցելու նման դեպքը կարող է կրկնվել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը