Բացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է
Հասարակություն
Հոկտեմբերի 1-ի ժամը 10․30-ին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները Դավթաշենի 2-րդ թաղամասում, տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի տարբեր հյուրատներում բնակվող օտարերկրացի երկու երիտասարդի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
22-ամյա օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 32 փաթեթ, որոնց մեջ, ըստ նրա, մարիխուանա էր։ Հայտնաբերվածի քաշը՝ շուրջ 73 գրամ։
Պարզվեց, որ նախորդ օրը երիտասարդները մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել տելեգրամյան մի հասցեատիրոջից՝ գումարի դիմաց իրացնելու նպատակով։ Երիտասարդը հայտնեց, որ արդեն տեղադրել է մի քանի փաթեթ, որոնց տեղը պատրաստ է ցույց տալ։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց տեղադրված երեք փաթեթ։
Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը