Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել են
Հասարակություն
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժին տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Կոտայք» մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների իրականացրած ստուգողական գործողությունների ընթացքում երեխան հայտնել է, որ հստակ օրը չի հիշում, սակայն նույն կենտրոնի աշխատակիցներ Թամարա Մ․-ի և Կարինե Բ․-ի կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել։
Դեպքի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը