Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով
Ժամանց
Apple-ը հանձնարարել է կրճատել վերջերս ներկայացված iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max սմարթֆոնների բաղադրիչների արտադրությունը՝ պահանջարկի նվազման պատճառով, հաղորդում է Nikkei Asia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թանկացումը պայմանավորված է հիշողության մոդուլների գների կտրուկ աճով, ինչի հետևանքով թանկարժեք սմարթֆոնների նկատմամբ սպառողների հետաքրքրությունը նվազել է։
Nikkei Asia-ի տվյալներով՝ պրեմիում մոդելների պահանջարկը նվազել է 15-20 %-ով։ Տեղեկացված աղբյուրները նշում են, որ այս պահին դժվար է կանխատեսել՝ ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում։
Մեկ այլ աղբյուրի կարծիքով՝ օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում պահանջարկի անկումը կարող է պայմանավորված լինել նաև Apple-ի նոր սմարթֆոնների թողարկման ժամանակացույցի փոփոխությամբ։ Այս տարի ընկերությունն առաջնահերթություն է տվել ավելի թանկ՝ պրեմիում մոդելների թողարկմանը՝ iPhone 18-ի բազային տարբերակի և ավելի մատչելի iPhone Air-ի նոր սերնդի ներկայացումը հետաձգելով մինչև գարուն։
Հիշեցնենք, որ Apple-ը iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max սմարթֆոնները պաշտոնապես ներկայացրել է սեպտեմբերի 9-ին, իսկ վաճառքը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին։ ԱՄՆ-ում iPhone 18 Pro-ի գինը սկսվում է 1199 դոլարից, իսկ Pro Max-ինը՝ 1299 դոլարից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը