Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Սիցիլիայի Մարսալա քաղաքում երկու հզոր տորնադոները մեքենաներ են շրջել, առնվազն ինը մարդ, այդ թվում՝ դպրոցական մի տղա, վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Mirror պարբերականը։
Դպրոցական տղան վնասվածքներ է ստացել, երբ տորնադոն հարվածել է դպրոցին՝ ուղեկցվելով ուժգին քամիներով։ Տորնադոն մարզադաշտի մերձակայքում օդ է բարձրացրել մի քանի մեքենա։
Եվրոպայի տարածաշրջանում ամենամեծ թվով տորնադոները բաժին են ընկնում Իտալիային, որտեղ այս տարի գրանցվել է 48 տորնադո։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը