Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Աշխարհ
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզում բելառուսական գրանցում ունեցող բեռնատարի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետ։
Բելառուսական կողմը պնդել է, որ հարձակման հետևանքով Բելառուսի քաղաքացին լուրջ վնասվածքներ է ստացել։ Նրանք նաև հստակեցրել են, որ տրանսպորտային միջոցի ինքնությունը ակնհայտ է, և հիմքեր կան ենթադրելու, որ հարձակումը միտումնավոր է եղել։
Մինսկն ուկրաինական կողմին նախազգուշացրել է նման գործողությունների կրկնության վերաբերյալ և ընդգծել, որ դրանց հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու են Ուկրաինայի իշխանությունները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը