Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել
Աշխարհ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ աշխարհի երկրների՝ դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ ավելի ու ավելի շատ պետություններ են այն համարում անվստահելի արժույթ։ Նա այս մասին ասել է Առաջին ալիքի եթերում։
«Փաստացի, այն մարդիկ, որոնք որոշում են կայացրել փոխադարձ հաշվարկների համակարգն ու ամերիկյան դոլարը զենքի վերածելու մասին, լրջորեն սխալվել են հաշվարկներում։ Նրանք չէին մտածում, թե դա ինչպես կարող է զարգանալ ապագայում։ Այսօր մենք տեսնում ենք, որ երկրներն աստիճանաբար հրաժարվում են դոլարից՝ այն, ցավոք կամ բարեբախտաբար, համարելով անվստահելի արժույթ։ Ամբողջ աշխարհում այլընտրանքներ են ստեղծվում։ Սա գործընթաց է, որն այլևս հնարավոր չէ կանգնեցնել», — նշել է նա։
Օվերչուկն անդրադարձել է նաև «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման աշխատանքներին։
«Այստեղ բեռնափոխադրումները կատարվում են մեզ բարեկամ երկրների տարածքով։ Դա անվտանգ է։ Եվ այս տեսանկյունից «Հյուսիս–Հարավ»-ը նույնպես գրավիչ կլինի», — հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը