Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ
Պանամայի Խաղաղօվկիանոսյան ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Տվյալների համաձայն՝ երկրաշարժի օջախը եղել է 33 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Պիտալոս Արիբա բնակավայրից 14 կմ հարավ-արևմուտք։
Ավելի վաղ GlobalQuake մոնիթորինգային համակարգը հայտնել էր հնարավոր ուժեղ երկրաշարժի մասին՝ նախնական մագնիտուդը գնահատելով 7,9–8,0։
Նախնական հաղորդագրություններում էպիկենտրոնի տեղադրության վերաբերյալ տվյալները տարբերվել են։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը