Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է 

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով։ Պարգևատրումը տեղի էր ունեցել Քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստի ընթացքում, որին մասնակցել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հենց Դավիթ Մանուչարյանի ղեկավարած վարչությունում էր քննվել ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի շրջանակում վերջինս կալանավորվել էր։ Այդ կալանքին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հրահանգը՝ նստացնել Ծառուկյանին։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Դավիթ Մանուչարյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի պաշտոնյան, որքան են կազմել նրա եկամուտները, ինչ գույք է ձեռք բերել հաշվետու տարում և ինչ վարկային պարտավորություններ ունի։

Անշարժ գույք

Դավիթ Մանուչարյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք, որոնք առկա են եղել ինչպես տարվա սկզբին, այնպես էլ տարեվերջին։ Դրանցից մեկը հողամաս է Վանաձորում, որը ձեռք է բերել 2010 թվականի դեկտեմբերի 17-ին՝ գնման եղանակով։ Երկրորդը Գուգարքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով անհատական բնակելի տունն է, որը ձեռք է բերել 2013 թվականի հուլիսի 2-ին՝ գնման եղանակով։ Երրորդը Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով անհատական բնակելի տունն է, որը հայտարարագրում նշված է որպես 2022 թվականի հունիսի 15-ին այլ եղանակով ձեռք բերված գույք։

Տրանսպորտային միջոցներ

2025 թվականին Դավիթ Մանուչարյանը ձեռք է բերել 2019 թվականի արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա։ Այն գնել է 2025 թվականի հունիսի 26-ին՝ 5 մլն 661 հազար 150 դրամով։

Բացի այդ, նրա հայտարարագրում առկա է 1987 թվականի արտադրության «GAZ» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ նվիրատվության եղանակով։ Երկու մեքենաներն էլ նշված են տարվա վերջում առկա գույքի ցանկում։

Եկամուտներ

2025 թվականի ընթացքում Դավիթ Մանուչարյանը հայտարարագրել է աշխատանքի վարձատրություն, եկամտային հարկի վերադարձ և բանկերից ստացված վարկեր։

Մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 72 հազար դրամ աշխատանքի վարձատրություն և 1 մլն 712 հազար 560 դրամ եկամտային հարկի վերադարձ։ Միացյալ ազգերի կազմակերպությունից հայտարարագրել է 424.73 ԱՄՆ դոլարի չափով աշխատանքի վարձատրություն, իսկ Քննչական կոմիտեից՝ 15 մլն 271 հազար 561 դրամ։

Բացի այդ, «Ամիօբանկից» ստացել է 10 մլն դրամ, իսկ «Ամերիաբանկից»՝ 15 մլն դրամ վարկ։ Այսպիսով, հայտարարագրում նշված եկամուտների ընդհանուր գումարը 42 մլն 212 հազար 519.33 դրամ է, սակայն այդ գումարի մեջ ներառված են նաև վարկերը, որոնք աշխատավարձ կամ այլ վաստակած եկամուտ չեն։

Դրամական միջոցներ

Տարվա վերջի դրությամբ Դավիթ Մանուչարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 332 հազար 630.7 դրամ։ Տարվա սկզբին նույն հաշիվներում առկա է եղել ընդհանուր 137 հազար 888 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 800 հազար դրամից տարեվերջին նվազել են՝ հասնելով 500 հազար դրամի։
Հայտարարագրում առանձին նշված է նաև երրորդ անձին պատկանող կանխիկ գումար, որից հայտարարատուն փաստացի օգուտ է ստանում կամ որը տնօրինում է։ Այդ գումարը տարվա սկզբին կազմել է 750 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ զրո։

Վարկային պարտավորություններ

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Դավիթ Մանուչարյանի վարկերի մայր գումարի մնացորդների ընդհանուր չափը կազմել է 33 մլն 339 հազար 955.9 դրամ։ Դրանցից մեկի նպատակային նշանակությունը նշված է որպես անշարժ գույքի կառուցապատում։

Հաշվետու տարում նա վարկերի մարմանն ուղղել է ընդհանուր 12 մլն 332 հազար 209.3 դրամ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի
Ամենադիտված