«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել
Հայկական Մամուլ
Հոկտեմբերի 8-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանը և Արթուր Խաչատրյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։
«Հրապարակի» տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ հունիսի 7-ի ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած երեք ընդդիմադիր ուժերի ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումները, TRIPP նախագիծը, գերիների հարցը և Հայաստան ներխուժած զինված ադրբեջանցու դեպքը։
Թերթի տեղեկություններով՝ երկուշաբթի նախատեսվում է նաև «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպումը Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։ Սակայն հանդիպումը կարող է հետաձգվել՝ այդ օրը ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի պատճառով։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն արդեն հանդիպումներ է ունեցել Շվեդիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը