«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ
Հայկական Մամուլ
Շաքիի միջադեպի շուրջ քննարկումները դեռ չավարտված՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կուրիս բնակավայրից երեք անծանոթ տղամարդու հայտնվելու մասին տեղեկություններ են տարածվել։
«Հրապարակի» փոխանցմամբ՝ բնակիչներից մեկը գիշերվա ընթացքում գյուղում նկատել է երեք տղամարդու՝ զինվորական համազգեստով, և ահազանգել ոստիկանությանը՝ կասկածելով, որ նրանք ադրբեջանցիներ են։ Տեղեկությունների համաձայն՝ բնակավայրում նրանց որոնելու համար կիրառվել են նաև ԱԹՍ-ներ։
Ավելի ուշ ԱԱԾ-ն հերքել է ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Թերթի հետ զրույցում Մեղրիի բնակիչներից մեկը նշել է, որ անծանոթ տղամարդկանց հայտնվելը կասկածներ է առաջացրել նրանց հագուստի պատճառով։ Նրա խոսքով՝ հետագայում շրջանառվել է նաև վարկած, թե տղամարդիկ հարևան գյուղերից են եկել՝ ընկույզ գողանալու նպատակով։
Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանը նախապես հայտնել էր, որ անձամբ տղամարդկանց չի տեսել, սակայն իրավապահներն ուսումնասիրում են դեպքը։ Ավելի ուշ նա այլևս չի պատասխանել թերթի զանգերին։
ԱԱԾ-ի պաշտոնական պարզաբանմամբ՝ ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը