«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի
Հայկական Մամուլ
Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման է ներկայացվելու Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրի վավերացման հարցը։
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 240 մլն դոլարի ոչ արտոնյալ պայմաններով և 24.4 մլն դոլարի արտոնյալ պայմաններով վարկեր։
Կառավարության ներկայացմամբ՝ ֆինանսավորումն ուղղվելու է հիփոթեքային շուկայի զարգացմանը, բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը՝ փախստականների համար, ինչպես նաև հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։
«Հրապարակը» հարց է բարձրացնում, թե ինչ տոկոսադրույքներով են վարկերը հասանելի լինելու բնակարանային աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին, և ինչ ֆինանսական մուտքեր է նախատեսվում ապահովել պետական բյուջե։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը