«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին ուղղված հրապարակային հրավերից հետո, երբ կոչ էր արել իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգում, ստացվել է 1141 հայտ, որոնց ուսումնասիրության, հարցազրույցների եւ մասնագիտական գնահատման արդյունքում կառավարության կադրային բանկում ընդգրկվել է 269 թեկնածու՝ 29 երկրից։ Թեկնածուների շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ, 7 տոկոսը` ոչ։ «Այս պահի դրությամբ ավելի քան 30 թեկնածուի վերաբերյալ ընդունվել են աշխատանքի կամ նշանակման դրական որոշումներ, իսկ նրանցից 16-ն արդեն նշանակվել է բարձր պետական պաշտոններում, այդ թվում՝ փոխնախարարներ, կոմիտեների ղեկավարներ եւ այլ բարձր պատասխանատվության պաշտոններ»,- գրել էր նա։
Մեր աղբյուրները հայտնում են՝ զավեշտն այն է, որ ոլորտային նախարարներն իրենց տեղակալների նշանակման մասին իմանում են կառավարության պաշտոնական կայքից․ Փաշինյանը նույնիսկ հարկ չի համարում նրանց նախապես իրազեկել, ծանոթացնել իրենց ապագա տեղակալների հետ, որոնց հետ պետք է աշխատեն։ Ի դեպ, այս կադրային բանկով նշանակվել է նաեւ ԲՏԱ նախարար Դավիթ Թադեւոսյանը, որը որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, պետք է փոխնախարար նշանակվեր, սակայն բախտն անսպասելիորեն բերեց, երբ Մխիթար Հայրապետյանը կոնֆլիկտ ունեցավ Փաշինյանի հետ եւ հեռացավ: Հիմա ողջ նախարարությունը զվարճանում է նրա անփորձության եւ անտեղյակության դրսեւորումների վրա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը