Հայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը
Հասարակություն
Հայաստանում հեռախոսային և համացանցային ֆինանսական խարդախությունների դեպքերի աճով պայմանավորված՝ հեռահաղորդակցության օպերատորներն ու բանկերը քննարկում են խարդախների հեռախոսահամարներն ու այլ տվյալներ ներառող միասնական բազայի ստեղծման հնարավորությունը։
«Վիվա Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ հաճախորդների բողոքների միասնական բազան հնարավորություն կտա խարդախներին արգելափակել միաժամանակ թե՛ բանկային համակարգում, թե՛ հեռահաղորդակցության ոլորտում։
Ավետիսյանի խոսքով՝ ընկերությունը, ի թիվս այլ աղբյուրների, օգտվում է նաև Բջջային կապի համաշխարհային ասոցիացիայի (GSMA) տվյալների բազայից։ Գործընկերների փորձն օգնում է օպերատորներին սեփական ցանցերում բացահայտել նմանատիպ խարդախության սխեմաները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը