10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացել է՝ իմանալով, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել։
Թրամփի խոսքով՝ Պուտինը շուրջ տասը տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, սակայն չի հաջողել։
Այս մասին ԱՄՆ նախագահը պատմել է Նյու Յորք նահանգի Սիրաքյուս քաղաքում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ընթացքում։
«Նախագահ Պուտինն ինձ ասաց. «Չեմ կարող հավատալ, որ ձեզ հաջողվել է կարգավորել այս հակամարտությունը։ Ես տասը տարի փորձել եմ դա անել»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը