Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Ո․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա՝ բետոնե արգելապատնեշին։ Ավտոմեքենան մասամբ հայտնվել է արգելապատնեշի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ Վթարի փաստով կազմվում են համապատասխան փաստաթղթեր։
Վարորդը ենթարկվել է սթափության ստուգման և եղել է սթափ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը