Reuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունը
Աշխարհ
Հոկտեմբերի 9-ին Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի, ԵՄ-ի եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա), Եվրոպական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները քննարկել են Ռուսաստանի և Եվրոպայի միջև նոր անվտանգության ճարտարապետություն ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ բանակցությունները տևել են վեց ժամ։ Հաղորդվում է, որ բանակցողները հույս ունեն առաջիկա շաբաթների ընթացքում հասնել բոլորի համար բավարար կարգավորման համաձայնագրի։
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցողները քննարկել են ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորումը մինչև ձմեռ, ինչպես նաև էներգետիկայի, անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի վերակառուցման հարցերը, այդ թվում՝ ԵՄ-ին նրա անդամակցության համատեքստում։
Նրա խոսքով՝ «կարծիքների փոխանակումը արդյունավետ էր և օգնեց բացահայտել հետագա ուսումնասիրության ոլորտներ՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև ապագա շփումների նախօրոք»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը