Թրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված է
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է անհայտ անձի, ՄԱԿ-ի անհայտ պաշտոնյայի, որը ոչնչի չի հասել, և կոմիտեն վարկաբեկել է իրեն։
2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը կշնորհվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին, հայտարարել է Նոբելյան կոմիտեն Օսլոյում։ Մրցանակը, պարզաբանել է կոմիտեն, շնորհվում է խաղաղության և միջազգային իրավունքի խթանմանն ուղղված ջանքերի համար։
«Նրանք Նոբելյան խաղաղության մրցանակը տվել են մի մարդու, որի մասին ես երբեք չեմ լսել։ Ոչ ոք չի լսել։ Անհայտ մարդու», - ասել է Թրամփը իր կողմնակիցներին Նյու Յորքի Սիրաքյուս քաղաքում հանրապետական նահանգապետի թեկնածուին աջակցելու հանրահավաքի ժամանակ։
Թրամփը քննադատել է մրցանակաբաշխության ողջ գործընթացը։
«Սա անջնջելի բիծ է Նորվեգիայի ազգի և այս ամոթալի և անպատվաբեր որոշումը կայացրած ժողովրդի համար։
Նոբելյան խաղաղության մրցանակը ընդմիշտ վարկաբեկվել է արմատական գաղափարախոսների մի փոքր խմբի կողմից», - ասել է Թրամփը։
Նա հայտարարել է, որ Նորվեգիան և Միացյալ Նահանգները երբեք չեն մոռանա դա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը