FT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառով
Աշխարհ
Սաուդյան Արաբիայում առանցքային համաժողովները Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հարձակումների պատճառով կարող են չկայանալ։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ այս շաբաթ Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին հասցված հարվածներից հետո ընկերությունների ղեկավարները շտապ փորձում են պարզել՝ կկարողանան արդյոք մասնակցել Էներգետիկայի համաշխարհային կոնգրեսին և «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» (Future Investment Initiative) համաժողովին, որը հայտնի է որպես «անապատի Դավոս»։
Մեծ Բրիտանիան տարածաշրջան մեկնելու վերաբերյալ նախազգուշացում է տարածել, իսկ մի քանի ավիաընկերություններ դադարեցրել են դեպի Էր Ռիադ չվերթները։
Իտալիայի շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարար Ջիլբերտո Պիկետտո-Ֆրատինը հրաժարվել է մասնակցել նախարարական հանդիպմանը և ելույթ կունենա տեսակապի միջոցով։
«Մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչ է կատարվում։ Նրանք ցանկանում են միջոցառումն անցկացնել։ Բայց տեսնենք՝ ինչ կլինի»,-պարբերականը մեջբերում է ընկերություններից մեկի ղեկավարի խոսքերը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը