Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Աշխարհ
Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավելի քան քսան մարդ վիրավորվել է, հաղորդում է EFE-ն՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգի՝ Sinaproc-ի տվյալներին։
Sinaproc-ը նախկինում հաղորդել էր ամբողջ երկրում ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհների, կառավարական շենքերի, բնակելի շենքերի, եկեղեցիների և առևտրային օբյեկտների վնասների մասին։
Կոկլեում Dos Continentes հյուրանոցը մասամբ փլուզվել է, իսկ եկեղեցիներն ու խանութների ցուցափեղկերը վնասվել են։
Լոս Սանտոսում վնասներ են գրանցվել բնակելի և կառավարական շենքերում, ինչպես նաև երկու հրշեջ և ոստիկանական զորանոցներում։
«Երկրաշարժի հետևանքով Պանամայում, առնվազն 27 մարդ ստացել է թեթև վնասվածքներ, 300 մարդ տարհանվել է, և վնասվել է ավելի քան 400 շենք, այդ թվում` 118 կրթական կենտրոն», - ասվում է գործակալության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը