Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Հասարակություն
Սամվել Կարապետյանը Երևանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով մայրաքաղաքի պատմական նշանակությունը, հայկական ինքնության պահպանման և քաղաքի զարգացման անհրաժեշտությունը։
Նա նշել է, որ Երևանը միշտ բաց է եղել աշխարհի առաջ՝ միաժամանակ պահպանելով իր հայկական դիմագիծն ու ինքնությունը, ինչը հնարավոր է եղել երևանցիների աշխատասիրության, սրտացավության և դժվարությունները հաղթահարելու կամքի շնորհիվ։
Կարապետյանի խոսքով՝ Երևանի 2808-ամյա պատմությունը հայ ժողովրդի հպարտությունն է, իսկ մայրաքաղաքի ապագան բոլորի պատասխանատվությունը։
Նա նաև ընդգծել է հին Երևանի պատմական միջավայրի պահպանման և ժամանակակից, կանաչ ու տնտեսապես հզոր քաղաքի կառուցման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Երևանը պետք է լինի հարմարավետ բնակության, աշխատանքի և երեխաների դաստիարակության համար։
«Երևանը պարզապես քաղաք չէ։ Այն եղել ու մնալու է համայն հայության մտքի, մշակույթի, ուժի ու մեծ փոփոխությունների կենտրոն։ Եվ Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու»,- ասվում է Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը