Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ
Հայաստան
2808 տարի առաջ՝ մ.թ.ա. 782 թվականին, Արգիշտի Ա արքան հիմնադրեց Էրեբունի քաղաքը, որը դարերի ընթացքում դարձավ մեր սիրելի Երևանի հիմքը։
Էրեբունիից մինչև Երևան՝ ավելի քան երկու հազարամյակների պատմություն, վերելքներ ու փորձություններ, պատերազմներ ու խաղաղության տարիներ։ Քաղաք, որը փոխվել է ժամանակի հետ, բայց պահպանել է իր ինքնատիպ ոգին, իր հյուրընկալությունն ու անկրկնելի շունչը։
Երևանն այսօր ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլև մեր հիշողությունների, երազանքների, սիրո ու առօրյայի քաղաքը։ Նրա յուրաքանչյուր փողոցն ու շենքը մի պատմություն են, իսկ յուրաքանչյուր սերունդ իր հետքը թողնում է այս հազարամյակների պատմություն ունեցող քաղաքի վրա։
Այսօր՝ Երևանի 2808-ամյակի առիթով, Lurer.com-ի և Euromedia24-ի խմբագրությունը ջերմորեն շնորհավորում է մեր սիրելի երևանցիներին և բոլոր նրանց, ովքեր սիրում են Երևանն ու իրենց սրտում այն համարում են տուն։
Թող մեր հինավուրց քաղաքը միշտ լինի խաղաղ, լուսավոր, բարեկեցիկ ու զարգացող։ Թող Երևանի ամեն նոր օրը լինի ավելի գեղեցիկ, իսկ նրա ապագան՝ արժանի իր հազարամյակների պատմությանը։
Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ։
Թող քո պատմությունը շարունակվի խաղաղության, սիրո ու հաղթանակների նոր էջերով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը