Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի
Տնտեսություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է, որ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. հոկտեմբերի 9-ը ներառյալ.
դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 862 հատ կամ օգտագործվել է 75%-ը
դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ 23 հատ կամ օգտագործվել է 99,86%-ը
2026 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների կողմից արդեն իսկ գրանցվել են 23 և ավելի ավտոմեքենաների համար լրացված ապրանքային հայտարարագրեր և ՄՄՕ, որոնց բացթողումն իրականացվում է հերթականությամբ՝ հիմք ընդունելով գրանցման առաջնահերթությունը՝ ըստ օրվա, ժամի և րոպեի։
Հաշվի առնելով քվոտայի մնացորդը և գրանցված հայտարարագրերի քանակը՝ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար նախատեսված քվոտան այսօր կսպառվի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը